Ամեն ինչ ավելի պարզ է, քան շատերը փորձում են մատուցել կամ ընկալել:
Ուզո՞ւմ եք հասկանալ, թե ովքեր են իրական ընդդիմությունը, շատ պարզ բանաձև կա. նայեք, թե ովքեր են տարիներ ի վեր հողերը տալու քարոզ անող, այդ պատճառով պաշտոնանկ արված և դրանից հետո իր կյանքի ու գոյության իմաստը՝ հող տալու անխուսափելիությունն ապացուցելը դրոշակ սարքած ԼՏՊ-ով (և ՀՀՇ-ով) հիացած անձինք, կառույցներն ու կազմակերպությունները:
Ա՛յ, հենց իրենք ընդդիմություն չեն։ Էսքան բան։
Հ.Գ. Մեր մեջ ասած, էս կռիվը ավելին է, քան զուտ ընդդիմադիր-դիմադիր թեման, սա ազգային ազատագրական կռիվ է, իսկ ազատագրողը հանձնողի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ, անկախ նրանից, թե տվյալ օրվա կուրսով պայմանավորված ինչ երգ է երգում:
Էսօր մի երգ է երգում, երեկ այլ երգ էր երգում, վաղն էլ այլ երգ կերգի: Է՛դ է:
Զաքար Խոջաբաղյան